Հարգելի ընթերցող,
«ՏՈՆՏՈՆ» ներդրումային ընկերությունը ուրախ է Ձեզ ողջունելու իր ինտերնետային կայքում: Հուսով ենք, կայքում տեղակայված տեղեկատվությունն օգտակար կլինի Ձեզ համար:
Բրոքերային ծառայություններ
Եթե դուք ցանկանում եք գնել կամ վաճառել արժեթղթեր կամ արտարժույթ ապա կարող եք օգտվել մեր բրոքերային ծառայություններից:
Արժեթղթերի պահառություն
Մենք իրականացնում ենք արժեթղթերի պահառություն մասնավորապես` արժեթղթերի հաշվի բացում և վարում, հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցում, այդ արժեթղթերի անվանատեր հանդես գալը և այլն:
Ֆինանսական խորհրդատվություն
Մենք իրականացնում ենք տարբեր տեսակի ֆինանսական խորհրդատվություն ինչպիսիք են արժեթղթերում ներդրումների, ընկերությունների ֆինանսական վիճակի հետազոտություն և այլն:
Արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխում
Մենք իրականացնում ենք իրավաբանական անձանց կողմից թողարկվող արժեթղթերի երաշխավորված, ինչպես նաև չերաշխավորված տեղաբաշխում:
0010 Երևան, Դեղատան 2,
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...






