Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի հաճախորդ, տեղեկացնում ենք որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ին: «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսկան համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`
-
Բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր և Դուք չեք ստացել «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պատասխանը, կամ
-
Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
-
Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ
-
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս, կամ
-
Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 2-ից առաջ:
Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն 4-րդ
հարկ, 411 սենյակ
Հեռ.` (010) 582-321, 582-322
Էլ. հասցե` info@fsm.am
Ֆաքս` (010) 582-421
Կայք` www.fsm.am
Սիրելի' հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
Դա նշանակում է, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև վեճերը, սակայն կարող է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն խախտել է օրենքի պահանջները:
ՀՀ կենտրոնական բանկ
Հասցե` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ` (010) 592-697
Էլ. հասցե` chairman@cba.am
Ֆաքս` (010) 565-496
Կայք` www.cba.am
Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:
Թարմացվել է 12:30 21/07/10
0010 Երևան, Դեղատան 2, 11
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...






