Ընդհանուր տեղեկություններ
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն ստեղծվել է 1999թ.: Ընկերությունն իր ստեղծման օրվանից ակտիվ տեղ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում:
2004թ.-ից Ընկերությունը հանդիսանում է միակ ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունը, որը պետական պարտատոմսերի առաջնային շուկայում ունի դիլերի կարգավիճակ:
2004թ.-ից Ընկերությունը միացած է ՍիԲիԷյՆեթ միջբանկային համակարգչային ցանցին:
Ընկերության սկզբնական կանոնադրական կապիտալը կազմել է 5,000,000 ՀՀ դրամ, այժմ այն կազմում է 412,000,000 (Չորս հարյուր տասներկու միլիոն) ՀՀ դրամ, որը բաժանված է 412,000 բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
Ընկերության կանոնադրական կապիտալի բոլոր բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են Ընկերության մասնակիցներին:
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն հանդիսանում է ամենամեծ ոչ բանկ ֆինանսական ընկերությունը ըստ ակտիվների մեծության և իր գործունեությունը ծավալում է հետևյալ ոլորտներում.
- ներդրումներ պետական և այլ արժեթղթերում,
- արժեթղթերի փաթեթի կառավարում,
- ներդրումներ կորպորատիվ արժեթղթերում,
- ֆինանսական խորհրդատվություն,
- բրոքերային ծառայություններ (գործարքներ արժեթղթերի շուկայում և դրանից դուրս),
- արտարժույթի առք և վաճառք,
- արտարժույթով գնահատված արժեթղթերի առք և վաճառք:
Թարմացվել է 13:30 28/09/09
0010 Երևան, Դեղատան 2, 11
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...






