Գրանցում և լիցենզիավորում
Ընկերությունը ստեղծվել է 1999 թվականին և նույն թվականի ապրիլի 27-ին ստացել է պետական գրանցման վկայական:
Ընկերությունը արտոնագրված է եղել արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեության հետևյալ լիցենզիաներով`
- ԲԳ 0011 - բրոքերային գործունեության լիցենզիա, տրված 02/02/2001թ.,
- ՊԳ 0054 - պահառության գործունեության լիցենզիա, տրված 04/03/2005թ.,
- ՀԿԳ 0061 - հավատարմագրային գործունեության լիցենզիա, տրված 22/11/2006թ.,
- 33 - արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա, տրված 28/07/2000թ.:
2008 թվականի հունիսի 27-ին Ընկերությունը վերագրանցվել է և վերալիցենզավորվել է հետևյալ լիցենզիայով`
Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա, ՆԸ թիվ 0007:
Սույն լիցենզիայի շրջանակներում մենք մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել արժեթղթերի շուկայում մատուցվող հետևյալ ծառայությունները`
Հիմնական ներդրումային ծառայություններ`
- հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
- Ընկերության կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
- արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
- Ընկերության հաշվին և անունից արժեթղթերով գործարքների կատարում,
- արժեթղթերի փաթեթի կառավարում,
- արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:
Ոչ հիմնական ներդրումային ծառայություններ`
- արժեթղթերի պահառություն,
- փոխառության տրամադրում հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ,
- արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում,
- խորհրդատվության տրամադրում ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում,
- արտարժույթի դիլերային/բրոքերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացում,
- աժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմում և տարածում:
2010 թվականի մայիսի 27-ին Ընկերությունը ստացել է ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայագիր: Ստորև կցված է վկայագրի պատճենը:
Թարմացվել է 15:55 15/06/10
0010 Երևան, Դեղատան 2, 11
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...






