Նորություններ
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
02/09/09
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված AMTNTNB11ER3 տարբերակիչ ծածկագրով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս մարման ժամկետով, տարեկան 11% եկամտաբերությամբ 5,000 հատ անվանական պարտատոմսերը:
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
02/03/09
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված AMTNTNB11ER3 տարբերակիչ ծածկագրով, 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային, տարեկան 11 % եկամտաբերությամբ 5,000 հատ անվանական պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
09/01/09
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
09/12/08
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար: Արժեթղթերի հաշվարկային համակարգի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում
24/09/08
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում, որոնց շնորհվել է TNTNB1 բորսայական հապավումը:
Պարտատոմսերի ծածկագիրը
16/09/08
Սեպտեմբերի 16-ին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերին շնորհել է հետևյալ տարբերակիչ ծածկագիրը` AMTNTNB11ER3:
Ավարտվել է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
12/09/08
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն հաջողությամբ իրականացրեց իր կողմից թողարկված 250,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որն ավարտվեց նախատեսվածից մեկ օր շուտ:
Հաշիվների անվճար սպասարկում
29/08/08
Համաձայն «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի մասնակիցների օգոստոսի 28-ի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման Ընկերության պարտատոմսերի թողարկման շրջանակներում բացված կորպորատիվ արժեթղթերի հաշիվների առաջին տարվա սպասարկումը կիրականացվի անվճար, ինչպես նաև «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին վճարվող պարտատոմսերի փոխանցման հանձնարարագրերի վճարները կկատարվեն Ընկերության հաշվին:
Գրանցվել է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ազդագիրը
25/08/08
Օգոստոսի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը գրանցել է «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի թողարկման ազդագիրը: Տեղաբաշխումը սկսվելու է սեպտեմբերի 2-ից և տևելու է 10 աշխատանքային օր: Թողարկվող պարտատոմսերը անվանական ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսեր են` 12 ամիս ժամկետայնությամբ, 11 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային պարբերականությամբ: Թողարկման ընդհանուր ծավալը 250,000,000 ՀՀ դրամ է` 50000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5000 հատ պարտատոմս: Տեղաբաշխումն իրականացվելու է բաց բաժանորդագրության միջոցով, ընդ որում բաժանորդագրության որևէ սահմանափակում չկա: Բաժանորդագրության գործընթացը մանրամասն ներկայացված է ազդագրի հավելված 1-ում: Պարտատոմսերի թողարկման և ընկերության մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ պարտատոմսերի թողարկման ազդագրից:
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերի թողարկում
15/08/08
Մենք պատրաստվում ենք թողարկել մեր ընկերության պարտատոմսերը որի համար Կենտրոնական բանկ ենք ներկայացրել թողարկման ազդագիր:
«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի վերագրանցում
27/06/08
2008 թվականի հունիսի 27-ին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է և վերալիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հետևյալ լիցենզիայով`
Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա, ՆԸ թիվ 0007:
«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
15/11/07
Մենք որպես տեղաբաշխման խմբի (սինդիկատի) անդամ, մասնակցել ենք «ՎԱԼԼԵՏՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացին: 10.5% տարեկան եկամտաբերությամբ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 500,000,000 ՀՀ դրամ, 10,000 հատ, յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
Թարմացվել է 12:35 28/09/09
0010 Երևան, Դեղատան 2, 11
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...






