Մեր առավելությունները
Մեր առավելություններն են`
-
Ընկերության բարձր վարկանիշը, ինչի մասին է վկայում Ընկերության հանդեպ ունեցած վստահության բարձր աստիճանը հաճախորդների և գործընկերների կողմից, Ընկերության կողմից սպասարկվող հաճախորդների քանակի շարունակական ավելացումը, մի շարք բանկերի հետ ունեցած սերտ համագործակցությունը, ներդրումային շուկայում իրականացվող գործառնություններին ակտիվ մասնակցությունը,
-
գործընկերների ու ներդրողների համար կանխատեսելիությունը և թափանցիկությունը,
-
ֆինանսական շուկայում գործող ներդրումային ընկերությունների շարքում առաջատար դիրքի գրավումը,
-
Հայաստանի Հանրապետությունում միակ ոչ բանկ դիլեր հանդես գալը: 2004թ. կնքված և 2007թ. վերակնքված ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության և «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի միջև Պետական պարտատոմսերի առաջնային շուկայում դիլերի կարգավիճակ ստանալու մասին եռակողմ պայմանագրի համաձայն` Ընկերությունը ստացավ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում դիլերային գործունեություն իրակացնելու իրավունք: Դա նաև թույլ է տալիս իրականացնել պետական պարտատոմսերի պահառություն,
-
տաս տարի շարունակ պետական պարտատոմսերի շուկայում ակտիվ գործունեության ծավալումը, ինչն Ընկերությանն ապահովել է այս բնագավառում գործունեության բավականին հարուստ փորձով, հմտությամբ և իրազեկությամբ,
- հանդիսանալով հաշվետու թողարկող` Ընկերության գործունեության թափանցիկության ապահովումը,
-
կառավարչական որոշումների ընդունման մեխանիզմների պարզությունը և փորձով ապացուցված հուսալիությունը, Ընկերության պարզ կառավարչական կառուցվածքը որոշումների ընդունման գործընթացը դարձնում է առավել արդյունավետ,
-
որոշումների ընդունման ժամանակ այլ ֆինանսական կազմակերպություններից կախվածության բացակայությունը, ինչը Ընկերությանը հնարավորություն է տալիս ավելի արագ կողմնորոշվել և լինել ավելի ճկուն որոշումների կայացման գործընթացում: Սրան նպաստում է նաև կառավարչական բարդ հիերարխիայի բացակայությունը,
-
Ընկերությունում ձևավորված գործարար մշակույթը, որն իր մեջ ներառում է որոշումների կայացման ժամանակ ռացիոնալ մոտեցման գերակշռումը, ընդհանուր նպատակին ձգտող թիմային ոգին, ինչպես նաև աշխատակիցների իրենց ապագան որոշելու մեջ ազատությունը և անկախությունը:
Թարմացվել է 12:50 28/09/09
0010 Երևան, Դեղատան 2, 11
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...






