Արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխում

Մենք իրականացնում ենք իրավաբանական անձանց կողմից թողարկվող արժեթղթերի երաշխավորված, ինչպես նաև չերաշխավորված տեղաբաշխում:
Երաշխավորված տեղաբաշխման դեպքում տեղաբաշխողը (Ընկերությունը) երաշխավորում է արժեթղթերի թողարկման ողջ ծավալի տեղաբաշխումը առաջնային շուկայում, իսկ չերաշխավորված տեղաբաշխման դեպքում տեղաբաշխողը (Ընկերությունը) պարտավորվում է գործադրել լավագույն ջանքեր` արժեթղթերի թողարկման ողջ ծավալը առաջնային շուկայում տեղաբաշխելու նպատակով, բայց չի երաշխավորում թողարկվող արժեթղթերի տեղաբաշխումը առաջնային շուկայում:

Մենք իրականացնում ենք նաև արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցում, մասնավորապես`

  • արժեթղթերի թողարկման պայմանների, շրջանառության, տեղաբաշխման և մարման սպասարկման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • արժեթղթերի ազդագրի պատրաստման հետ կապված խորհրդատվության տրամադրում,
  • արժեթղթերի ազդագրի պատրաստում և գրանցում ՀՀ կենտրոնական բանկում,
  • արժեթղթերի գրանցում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում,
  • արժեթղթերի շուկայի ստեղծում (մարքեթ-մեյքինգ)` երկրորդային շուկայում արժեթղթերի իրացվելիության ապահովման նպատակով,
  • և այլն:

Թարմացվել է 13:50 28/09/09

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>
ՀՀ կենտրոնական բանկի
փոխարժեքներ

Նորություններ

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը

02.09.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը

02.03.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը: 

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ

09.01.09

2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:

կարդալ ավելին >>

Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին

09.12.08

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում

24.09.08

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...

կարդալ ավելին >>