Մեր նպատակները

Ընկերության կողմից ընդունված միջնաժամկետ նպատակներն են`

  • ներդրումային ընկերությունների շարքում առաջատար դիրքերի ամրապնդում,
  • ընկերության  մրցունակության պահպանում` հաշվի առնելով շուկայում նոր, խոշոր մրցակիցների ի հայտ գալը,
  • թողարկումների շուկայում նշանակալից հատվածի գրավում,
  • արժեթղթերի փաթեթի կառավարման իրականացում,
  • կորպորատիվ արժեթղթերի շուկայում Ընկերության կողմից նշանակալի դիրքի ձեռքբերում,
  • Բրոքերային ծառայությունների ոլորտում առաջատար դիրքերի ձեռք բերում:

2009թ. բրոքերային գործարքների ընթացքում Ընկերության  հաճախորդներն իրականացրել են մոտ 900 մլն ՀՀ դրամ ծավալի պետական և 23 մլն ՀՀ դրամ ծավալի կորպորատիվ արժեթղթերով գործառնություններ: 2009թ. վերջի դրությամբ Ընկերության սեփական ներդրումները արժեթղթերում կազմել են մոտ 2.8 մլրդ ՀՀ դրամ` անվանական արժեքով որից մոտ 10%-ը (280,618,900 ՀՀ դրամ` անվանական արժեքով) ներդրումներ են կորպորատիվ արժեթղթերում. 2008թ. վերջում այդ թիվը կազմել էր 324 մլն ՀՀ դրամ (անվանական արժեքով):

Արժեթղթերի շուկայի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մասնավորեցնել վեց պետական ընկերություններ: ՓԲԸ-ից վերակազմավորելով ԲԲԸ-ի` այդ ընկերությունները մասնավորեցվելու են ֆոնդային բորսայի միջոցով` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի կանոններով նախատեսված սովորական բաց ստանդարտ աճուրդի եղանակով: Ընկերությունը մտադրված է մասնակցել ներդրումային ընկերությունների ընտրության մրցույթին` նպատակ ունենալով իր դերակատարումն ունենալ այդ ընկերությունների բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացում:

 

Թարմացվել է 15:30 11/02/10

Օրենսդրություն

Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:

կարդալ ավելին >>

Ֆինանսական տվյալներ

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:

կարդալ ավելին >>
ՀՀ կենտրոնական բանկի
փոխարժեքներ

Նորություններ

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը

02.09.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը

02.03.09

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը: 

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ

09.01.09

2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:

կարդալ ավելին >>

Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին

09.12.08

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:

կարդալ ավելին >>

<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում

24.09.08

Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...

կարդալ ավելին >>