Կորպորատիվ կառավարում
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի կորպորատիվ կառավարումը ներառում է Ընկերության գործունեության ընդհանուր կառավարումը և իրականացվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից` Ընկերության գործադիր մարմնի միջոցով: Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի Ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք: Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է Ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց:
Գործադիր մարմնի գնահատման հիմնական սկզբունքները
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի գործադիր մարմին պարտականությունները կատարում է տնօրենը: Ընկերության գործադիր մարմնի աշխատանքը գնահատվում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից և դրա հիմնական սկզբունքները հիմնված են Հայաստանում գործող օրենսդրության, Ընկերության որդեգրած ռազմավարության, կանոնադրության և ներքին կանոնակարգերի վրա:
Մասնակիցների ընդհանուր ժողովը վերահսկում և գնահատում է գործադիր մարմնի աշխատանքը, ներքին աուդիտի և վերահսկողության ծառայության և հաշվապահության կողմից ստացվող զեկույցների և հաշվետվությունների, ինչպես նաև արտաքին աուդիտի եզրակացության հիման վրա:
Գործադիր մարմնի աշխատանքը ներառում է մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը, ռիսկերի կառավարման նպատակով որոշումների ընդունում, ընթացիկ և ֆինանսական գործունեության արդյունավետության հսկումը, ներքին աուդիտի, հաշվապահության և այլ բաժինների վերահսկողություն և աշխատակազմի ղեկավարում:
Թարմացվել է 11:10 28/09/09
0010 Երևան, Դեղատան 2, 11
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի մարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն մարել է իր կողմից թողարկված պարտատոմսերը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումը:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես ՀՖԲ ԲԲԸ-ի անդամ
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն վերագրանցվել է որպես «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի անդամ:
Անդամակցություն <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ>> ԲԲԸ-ի արժեթղթերի հաշվարկային համակարգին
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի հետ կնքել է անդամակցության պայմանագիր արժեթղթերի հաշվարկային համակարգին անդամակցելու համար:
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են <<Հայաստանի Ֆոնդային Բորսա>> ԲԲԸ-ում
Այսօր «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ընդգրկվել են «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի ցուցակման Bbond մակարդակում...






