Արժեթղթերի պահառություն
Արժեթղթերի պահառությունը արժեթղթերի պահպանության և արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների հաշվառման և փոխանցման գործունեություն է:
Մենք արժեթղթերի պահառություն ենք իրականացնում հետևյալ արժեթղթերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության, ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված պարտատոմսերի և կորպորատիվ արժեթղթերի:
Մենք առաջարկում ենք հետևյալ պահառուական ծառայությունները`
- հաճախորդի արժեթղթերի հաշիվ բացելը և վարելը՝ գրանցելով այդ հաշվի հետ կապված յուրաքանչյուր գործարքի ժամկետն ու էական պայմանները,
- հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցումը,
- հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը,
- արժեթղթերից բխող իրավունքների իրականացման նպատակով թողարկողի կամ այլ պահառուի կողմից հաճախորդին, ինչպես նաև հաճախորդի կողմից թողարկողին կամ այլ պահառուին տեղեկությունների և փաստաթղթերի փոխանցումը,
- արժեթղթերի նկատմամբ և արժեթղթերից բխող սեփականության և այլ գույքային իրավունքները հաշվառելու, այդ իրավունքներն ամրագրելու, փոխանցելու, դադարեցնելու և այլ գործառնությունները գրանցելու հետ կապված այլ ծառայություններ:
Այս ծառայությունը մատուցվում է հաճախորդի և ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա: Հաճախորդը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ: Արժեթղթերի պահառության ծառայության մատուցման ժամկետը սահմանվում է ծառայությունների մատուցման պայմանագրով:
Կորպորատիվ արժեթղթերի դեպքում հաճախորդից և/կամ վերջինիս լիազորված ներկայացուցչից հանձնարարականները ընդունվում են գործառնական օրվա ընթացքում (յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 14:00-ը): Ժամը 14:00-ից հետո ընդունված հանձնարարականները ենթակա են կատարման հաջորդ գործառնական օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Օտարերկրյա արժեթղթերով գործառնությունների իրականացման նպատակով տրվող հանձնարարականների ընդունման ժամկետները սահմանվում են օտարերկրյա պահառուի հետ կնքված պայմանագրով:
Պետական արժեթղթերի դեպքում Ընկերությունը հաճախորդից կարող է ընդունել տվյալ օրը կատարվող հանձնարարականները յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:30-ից մինջև 16:00: Հանձնարարականները կատարվում են դրանցում նշված օրը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանձնարարականի ներկայացման օրը: Եթե Ընկերությունը չի կարող կատարել հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականը դրանում նշված օրը կամ ներկայացման օրը, նա վերադարձնում է հաճախորդին հանձնարարականը առանց կատարման` նշելով մերժման պատճառը:
Թարմացվել է 14:00 28/09/09
0021 Երևան, Ադոնցի 10
Հեռ՝ +(37410) 20 38 15
Կայքը թարմացվել է՝ 12:40 20/03/2023
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
Նորություններ
Պետական գանձապետական պարտատոմսերի աճուրդներ և թողարկումներ
2021 թվականի սեպտեմբերի 14-ին AMGN3629244 պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2020 թվականի մարտի 23-ին AMGT5205A205 պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2020 թվականի մարտի 16-ին AMGT5230B201 պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2020 թվականի մարտի 10-ին AMGN60294201 պարտատոմսերի հետգնման աճուրդ
2020 թվականի մարտի 10-ին AMGN36294228 պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2020 թվականի մարտի 10-ին AMGN36294202 պարտատոմսերի հետգնման աճուրդ
2020 թվականի մարտի 10-ին AMGB10172212 պարտատոմսերի հետգնման աճուրդ
2020 թվականի մարտի 02-ին AMGT52013217 պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2020 թվականի մարտի 02-ին AMGT52013217 պարտատոմսերի թողարկում