Հարգելի ընթերցող,
«ՏՈՆՏՈՆ» ներդրումային ընկերությունը ուրախ է Ձեզ ողջունելու իր ինտերնետային կայքում: Հուսով ենք, կայքում տեղակայված տեղեկատվությունն օգտակար կլինի Ձեզ համար:
Բրոքերային ծառայություններ և արտարժույթի բրոքերային գործարքներ
Եթե դուք ցանկանում եք գնել կամ վաճառել արժեթղթեր կամ արտարժույթ ապա կարող եք օգտվել մեր բրոքերային ծառայություններից:
Արժեթղթերի պահառություն
Մենք իրականացնում ենք արժեթղթերի պահառություն մասնավորապես` արժեթղթերի հաշվի բացում և վարում, հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցում, այդ արժեթղթերի անվանատեր հանդես գալը և այլն:
Արժեթղթերի փաթեթի կառավարում
Եթե դուք ցանկանում եք Ձեր ազատ միջոցները ներդնել արժեթղթերում, բայց դրա համար բավարար ազատ ժամանակ կամ փորձ չունեք ապա այս ծառայությունը Ձեզ համար է:
Ֆինանսական խորհրդատվություն
Մենք իրականացնում ենք տարբեր տեսակի ֆինանսական խորհրդատվություն ինչպիսիք են արժեթղթերում ներդրումների, ընկերությունների ֆինանսական վիճակի հետազոտություն և այլն:
Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
Մենք իրականացնում ենք իրավաբանական անձանց կողմից թողարկվող արժեթղթերի երաշխավորված, ինչպես նաև չերաշխավորված տեղաբաշխում:
0010 Երևան, Դեղատան 2,
Հեռ.` (374 10) 58 02 62, 58 46 14
Օրենսդրություն
Այստեղ դուք կարող եք գտնել օրենքներ և կանոնակարգեր արժեթղթերի և արժութային շուկաների մասին:
Ֆինանսական տվյալներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունների հետ:
փոխարժեքներ
| Արժույթ | Միավոր | Փոխարժեք |
|---|---|---|
| USD | 1 | 301.15 |
| RUB | 1 | 12.27 |
| EUR | 1 | 441.94 |
| CHF | 1 | 274.22 |
| GBP | 1 | 559.78 |
Նորություններ
<<ՏՈՆՏՈՆ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի թողարկում
Մենք պատրաստվում ենք թողարկել մեր ընկերության պարտատոմսերը, որի համար կենտրոնական բանկ ենք ներկայացրել թողարկման ազդագիր:
<<ՎԱԼԼԵՏՏԱ>> ՍՊԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Մենք որպես տեղաբաշխման խմբի (սինդիկատի) անդամ, մասնակցել ենք «ՎԱԼԼԵՏՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացին:
<<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
2005 թվականի դեկտեմբերի 8-ին «ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն կազմակերպել է Հայաստանի ֆինանսական շուկայում առաջին կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում:







